ՀՀ տարածքի լաբորատորիաները ռազմական բնույթ չեն կրում․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Հայաստանի տարածքում տեղակայված լաբորատորիաները ռազմական բնույթ չեն կրում։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ստիպված եմ մեկ անգամ ևս կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի  վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ։ Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում։ Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»,- պարզաբանել է նա։

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարությանը, նշել էր․

«Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողմի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող»: