Պետրոս Ղազարյանը նշանակվեց Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն։ Նշանակման մասին լուրը հաստատել է Պետրոս Ղազարյանը։ 

Հիշեցնենք, որ լրատվական ծառայության նախկին տնօրենը՝ Վահագն Թևոսյանը, օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նախկին լրագրողն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընգրկված էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։ Վահագն Թևոսյանն իր գործունեությունը կշարունակի 7-րդ գումարման խորհրդարանում։