Վթար՝ Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն ճանապարհին, բախվել է 3 ավտոմեքենա, կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմանում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Nissan X-Trail», «Nissan Bluebird» և «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

--00—ԼՄ