Հեղափոխություն բառից զզվում եմ, էվոլուցիոն ճանապարհն ավելի արդյունավետ է․ Հրանտ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Մենք շատ թերի վիճակում ենք, հետևաբար, խոսել այն մասին, որ վաղվանից ամեն ինչ լավ է լինելու, չենք կարող․ համբերություն, աշխատել, ռեսուրսներ են պետք, որ մշակույթը զարգանա, այսօր դա ավելի կարևոր է, քան որևէ այլ բան։ Այդ մասին 24TV-ի եթերում ասել է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։

Կինոռեժիսորը հեղափոխություն չի անվանում այն, ինչ կատարվեց Հայաստանում, նախընտրում է ասել գիտակցության էվոլուցիա տեղի ունեցավ։

««Հեղափոխություն» բառից զզվում եմ, էվոլուցիոն ճանապարն ավելի արդյունավետ է։ Հեղափոխությունը շատ բան քանդելն ու տևական ժամանակ վատ լինելն է։ Մենք հեղափոխության մոդուլ փոխեցինք։ Երկու կողմից էլ գիտակցեցին, որ չի կարելի արնահեղություն անել, դա մեծ պատիվ է բերում մեզ։ Թե՛ ժողովուրդը, թե՛ ժողովրդի դեմ դուրս եկածները հասկացան, որ չի կարելի իրար վրա կրակել»,- նկատել է Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։