Պուտինը ևս 2 ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքի մասին օրենք է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով ընտրությունների և հանրաքվեների մասին օրենսդրությունը համապատասխանեցվում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին և, մասնավորապես, ներկայիս պետության ղեկավարին իրավունք է տալիս կրկին առաջադրվել երկու ժամկետի համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Ժամկետների վերաբերյալ օրենքի հեղինակներն են պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև սենատոր Անդրեյ Կլիշասը:

Փաստաթուղթը ընտրությունների և հանրաքվեների վերաբերյալ օրենսդրությունը համապատասխանեցնում է անցյալ ամռանը Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին:

--00—ՄՀ