ՀՀԿ-ն խորհրդարանը կվերածեր անբովանդակ փոխհրաձգության․ «Իմ քայլը» դաշինքի անդամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News   

Նոր Աժ-ն դառնալու է քաղաքական բանավեճերի և հիմնահարցերի օրենսդրական լուծման հարթակ, ինչը նախկինում չի եղել, և եթե ՀՀԿ-ն անցներ խորհրդարան, ապա այն վերածվելու էր անբովանդակ փոխհրաձգության։ 24TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու, դաշինքի ընտրացուցակով ընտրված պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

 Ըստ նրա՝ «Իմ քայլը» դաշինքում ներառված են շատ անձինք, որոնք կուսակցական չեն և սահմանափակված չեն կուսակցական որոշակի պարտավորություններով։