Ռուսական նորագույն զենքերը կնպաստեն աշխարհում կայունության հաստատմանը․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Ռազմական արդյունաբերության  համալիրում տեղ գտած նորույթները  «ավելացրել են բանակի և նավատորմի ներուժը, դրանով իսկ մոտակա տասնամյակներում հուսալիորեն ու անվերապահ կերպով ապահովելով Ռուսաստանի անվտանգությունը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության գործընկերների հետ ամփոփիչ հանդիպմանը, փոխանցում է «ՌԲԿ»–ն։

Նրա խոսքով՝ նորագույն զենքերը կամրապնդեն ուժերի հավասարակշռությունը և աշխարհում կնպաստեն կայունության հաստատմանը.

«Հույս ունեմ, որ մեր նոր համակարգերը կստիպեն մտածել նրանց, ովքեր սովորել են ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությանը»,–շեշտել է Պուտինը։

Նա նշել է, որ նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. «Նկատելիորեն ամրապնդվել է միջուկային տրիադան, որը գլոբալ հավասարակշտության պահպանման գործում կարեւոր դեր է խաղում»,–ասել է նախագահը։ Պուտինը շեշտել է, որ ժամանակից սպառազինության մասնաբաժինը այժմ կազմում է 82 տոկոս։