5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել միջազգային մրցաշարի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

սպորտ

5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ուկրաինայում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
 
Հաղթողի կոչման համար կպայքարեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
 
Եզրափակչում այսքան մասնակից չունի նույնիսկ տանտեր՝ Ուկրաինայի հավաքականը: Մրցաշարում ևս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը և 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը:

Եզրափակիչները կմեկնարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 19:30-ից սկսած:

--0--ԿԿ