Կրեմլը հաստատում է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

քոչարյան

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը և Հայաստանի երկրորդ նախագահը զրույց են ունեցել:

«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսեցին հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը:

Ըստ «Sputnik Armenia»-ի տելեգրամյան էջի՝ Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կորոնավիրուսի պատճառով եղել է առցանց, տևել է շուրջ 1 ժամ։

Նշենք, որ Պուտինի հետ հանդիպման մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը խոսել է նաև Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի ժամանակ։ Հաղորդավարի հարցին՝ ինչո՞ւ է Քոչարյանն այցելել Ռուսաստան, և արդյոք հանդիպե՞լ է Պուտինի հետ, ինչ-որ բան քննարկե՞լ են, Քոչարյանը պատասխանել է՝ հանդիպում չի եղել, իսկ քննարկման մասով լռել է՝ խնդրելով չանդրադառնալ թեմային։ 

--00—ԼՄ