Կառավարության կազմը գրեթե պատրաստ է․ ովքեր կմտնեն ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Նոր կառավարությունում 17 նախարարությունների փոխարեն կլինի 12 նախարարություն։ Ըստ այդմ, առաջիկա օրերին կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի շրջանառության մեջ, հաղորդում է «Սիվիլնեթ»-ը։

Նոր փոփոխություններով նախատեսվում է առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատում:

Ըստ փոփոխությունների՝ սփյուռքի նախարարությունը լուծարվում է։ Քննարկվում է տարբերակ, ըստ որի, սփյուռքի հետ կապերը համակարգվելու են փոխվարչապետի գրասենյակի կողմից։

Ստեղծվելու է ենթակառուցվածքների եւ պետգույքի նախարարություն։ Այս նախարարությունն իր մեջ ներառելու է տրանսպորտի, էներգետիկայի եւ պետգույքի ոլորտները։ Սա դառնալու է ամենախոշոր նախարարություններից մեկը։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դառնալու է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն։

Նախատեսվում է, որ կմիավորվեն տնտեսական զարգացման եւ գյուղատնտ մշտական հանձնաժողովի փոխարեն լինի եսության նախարարությունները։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ։

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության եւ գիտության նախարարության հետ։

Կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու հարցը կարող է քննարկվել նոր ձեւավորված ԱԺ առաջին նիստում, որը տեղի կունենա հունվարի առաջին աշխատանքային օրը։

Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր կլինեն նոր նախարարները, ԱԺ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները՝ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոր ԱԺ-ում զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ զբաղեցնելու է Հակոբ Սիմիդյանը: Այս տեղեկությունը հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը:

«Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահի եւ տեղակալների պաշտոնների համար էլ առաջարկվելու է Արարատ Միրզոյանի, իմ եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ հնարավոր է՝ նոր ԱԺ-ում 9 հանձնաժողովի փոխարեն լինի 10-ը: 10-րդը կլինի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը: