Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ զինվորականների հետ իր հարաբերությունները կարգավորվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զինվորականների հետ իր հարաբերություններն արդեն կարգավորվել են: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում: 

«ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորվել է: Բանակը` կառավարության հետ միասին, լիարժեքորեն աշխատում է երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ` ԳՇ մի քանի տասնյակ պաշտոնյաներ հայտարարությամբ էին հանդես եկել` պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: 

--00--ԱԹ