Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ 5 մարդիկ․ Forbes-ը նոր ցանկ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նկար

2020 թվականը, չնայած համավարակային սահմանափակումներին, աշխարհի մեծահարուստների համար հաջող տարի էր։ Նրանց ընդհանուր կարողությունը 1 տարում աճել է 5 տրիլիոն դոլարով, և Forbes-ի ցանկում հայտնվել բազմաթիվ նոր միլիարդատերեր։ Ցանկում ընդգրկվածների ընդհանուր թիվն այս տարի 2755 է՝ 660-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Ցանկից դուրս է մնացել 84 միլիարդատեր, նրանցից 23-ը՝ մահվան պատճառով։ Միլիարդատերերի կարգավիճակի վերջնական հաշվարկներն իրականացվել են 2021 թվականի մարտի 5-ին:

Forbes-ն արդեն հրապարակել է նրանց ամենամյա վարկանիշային ցանկը:

1-ին հորիզոնականում «Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նրա կարողությունը գնահատվում է 177 մլրդ դոլար՝ 64 մլրդ դոլարով ավելի, քան 2019-ին։ Նա արդեն չորրորդ տարին է, ինչ գլխավորում է վարկանիշային ցանկը։

2-րդ հորիզոնականում «SpaceX» և «Tesla» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն է․ 2020-ին նա 31-րդ հորիզոնականից հասել է 2-րդ հորիզոնականին։ Մասկի կարողությունը 1 տարում աճել է 126 մլրդ դոլարով, այժմ գնահատվում է 151 մլրդ դոլար:

3-րդ հորիզոնականում Ֆրանսիայի «LVMH» (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն է։ Նրա կարողությունը գնահատվում է 150 մլրդ դոլար՝ կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ։

4-րդ հորիզոնականում «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է, որը նախորդ տարի 2-րդ հորիզոնականում էր։ Նրա կարողությունը 2020-ին 98 մլրդ դոլարից հասել է 124 մլրդ դոլարի:

5-րդ հորիզոնականում «Facebook» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն է, որը 2019-ին զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվում էր 54,7 մլրդ դոլար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս