ՊՆ ղեկավարն ու ԲՏԱ նախախարը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։

--00—ԼՄ