Աջափնյակ վարչական շրջանում շաբաթօրյակ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 22-ին՝ առավոտյան ժամը 11:00-ից սկսած, Աջափնյակ վարչական շրջանի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացվի լայնամասշտաբ շաբաթօրյակ: Մաքրության աշխատանքները կսկսվեն Շիրազի 12 հասցեից:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը: «Շաբաթօրյակին կմասնակցեն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, «Աջափնյակ կանաչապատում» ընկերությունը, «Sanitek Armenia» ընկերությունը, համատիրությունները:

Հարգելի բնակիչներ, հրավիրում ենք նաև ձեզ միանալու նախաձեռնությանն ու ակտիվորեն մասնակցելու ծրագրին»,- ասված է նրա գրառման մեջ: