Եթե հենց սկզբից բոլորի հարստությունները ձեռքներից առնեինք, խժդժություններ չէին կազմակերպի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Տարիներով այս երկրում նստած են եղել մարդիկ, ովքեր միայն պետությանը վնասելով, ապրել են ուզածի պես։ Հիմա նրանց ձեռք չի տալիս նոր իշխանությունը։ Վերջիններս չգնացին հեղափոխական ճանապարհով։ Եթե հենց սկզբից բոլորի հարստությունները ձեռքներից առնեին, նրանք չէին կարողանա կազմակերպել այս խժդժությունները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Ասլանյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է նոր իշխանությանը, Փաշինյանին հարվածելու համար։
«Խեղաթյուրում են իրավիճակը, որ այս բոլորը ջարդվի նոր իշխանության գլխին, իրենք տակից չոր դուրս գան, 26 տարվա թալանը կարողանան պաշտպանել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։