Նիկոլին «մատակարարած» պատգամավորները ճամբարներում ադրբեջանցիների հետ մի վրանում են քնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Ահազանգեր կան՝ իշխանությունը բանկային պարտավորությունները ներելու անվան տակ փորձելու է կաշառել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Խոսելով համամասնական ընտրակարգի անցնելու մասին՝ Զոհրաբյանն առաջին հերթին կարևորել է քաղաքական կամքն՝ արդար ընտրություններ անցկացնելու համար։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան, պատգամավորն ասել է, որ իմքայլական որոշ պատգամավորներ Թուրքիայից բարի կամք ու խաղաղություն են մուրում։

«Հովիկ Աղազարյանը պատահական «բլթ» չի արել՝ թե ի՞նչ է մեզ տալու Ցեղասպանության ճանաչումը ասելով։ Իրենք պատահական ոչինչ չեն ասում։ Այդ մարդիկ, ովքեր նստած են խորհրդարանում, սորոսական խունտայի կողմից են ընտրվել։ Նիկոլին «մատակարարել» են պատգամավորներ, ովքեր տարիներ շարունակ Գերմանիայում եղել են խաղաղության ճամբարներում։ Այնտեղ վրաններ են եղել, որտեղ եղել են ադրբեջանցիները և հայերը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։