Կոալիցիա ձևավորելու մասին հնարավոր է խոսել միայն ընտրություններից հետո. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նիկոլ

ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձի՞ն, թե՞ այլ ուժերի հետ դաշինքով: Հնարավո՞ր է ընտրությունների արդյունքում կոալիցիաներ կազմավորվեն: ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում այս հարցերին է անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

« «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այժմ պատրաստվում է ընտրություններին, և այս թեմայով քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիաների ձևավորումներին, ապա այս մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո»,- նշել է նա:

 

--00--ԱԹ