AstraZeneca-ն թրոմբոզի առաջացման հետ ակնհայտորեն կապ ունի․ ԱՀԿ հաստատեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

AstraZeneca

ԱՀԿ-ում կարծում են, որ AstraZeneca պատվաստանյութի օգտագործման առավելությունները գերազանցում են թերությունները: Այս մասին, փոխանցում է Reuters-ը, հայտարարել է ԱՀԿ-ի կարգավորման և կանխարգելման դեպարտամենտի տնօրեն Ռոժերիու Պինտու Դե սա Գասպարը։ 

«Գոյություն ունի հստակ կապ COVID-19- ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործման և շատ հազվադեպ առաջացող գլխուղեղի թրոմբոզի միջև, չնայած այս համախտանիշի ուղիղ պատճառը դեռ անհայտ է», - ասել  նա:

ԱՀԿ-ն շարունակում է ուսումնասիրություններ իրականացնել AstraZeneca-ով պատվաստված հիվանդների մոտ նման բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին։

Ապրիլի 6-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ դեղերի Եվրոպական գործակալության  (EMA) առողջության սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության դեպարտամենտի ղեկավար Մարկո Կավալերին ճանաչել է AstraZeneca կորոնավիրուսային վարակից պատվաստանյութի և թրոմբոզի դեպքերի միջև կապը: 

«Այժմ մենք կարող ենք ասել, որ ակնհայտորեն կա թրոմբոզի առաջացման կապ պատվաստանյութի հետ: Մենք դեռ չգիտենք, թե ինչն է առաջացնում այդ ռեակցիան», - ասել է նա:

--00--ԱՀ