ՀՀ-ում մեկ օրում COVID-19-ից մահվան 20 դեպք է գրանցվել․ հաստատվել է 1025 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

կորոնավիրուս

Ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198 898 դեպք, որոնցից 178 227-ն` առողջացած, 3647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884 929 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք: Ունենք 626 առողջացած և 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 936 է:

 --00—ՄՀ