Ջրականի շրջանում իրականացվում են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

հասարակական

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն ապրիլի 7-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նախօրեին Հադրութի շրջանում իրականացված որոնումների ընթացքում աճյուններ չեն հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1529 է:

--0--ԿԿ