«ՎԵՏՕ» շարժման կանայք բերման ենթարկվեցին կառավարության մոտից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

նկար

«ՎԵՏՕ» շարժման կանայք ապրիլի 7-ին բողոքի երթ են արել դեպի կառավարության շենք, նպատակը իշխանության անդամների գլխին թուրքական «ֆես» դնելն էր։

Նախաձեռնության շարժառիթը վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հասարակության շրջանում վերաբերմունք փոխելուն ուղղված հայտարարություններն են։

Բողոքի ակցիա անող կանայք իրենց հետ կարմիր ներկ և ձվեր էին վերցրել։ Նրանք ներկով հատակին գրառումներ են փորձել անել, իսկ ձվերը նետել են կառավարության շենքի վրա։ Տարածքը հսկող ոստիկանները փորձել են կանխել բողոքի ակցիա անող կանանց, որի ընթացքում էլ տեղի է ունեցել հրմշտոց։ Իրավիճակը կարգավորելու համար ոստիկանները բերման են ենթարկել որոշ կանանց, որոնք փորձել են մտնել նաև կառավարության շենք։

Բողոքի ակցիայի մասնակից կանացից մեկը ոստիկանների գործողություններից հետո ամոթանք է տվել նրանց՝ հիշեցնելով, որ կանայք բերման են ենթարկվել հենց Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը։

--00—ԼՄ