Ոստիկանները բողոքի ակցիայի վայրից փորձել են բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի կնոջը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

նկար

«ՎԵՏՕ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Բերման ենթարկելիս հրմշտոց է եղել նրա և ոստիկանների միջև, սակայն ակցիայի  մասնակիցների միջամտությունից և ոստիականան ծառայողներին ուղղված նախատինքերից հետո, նրանք բաց են թողել, նա բերման չի ենթարկվել։ «Ամո՛թ ձեզ», «թքե՛մ ձեր երեսին», «թուրքին եք ուրախացնո՞ւմ»,-բղավել են ակցիայի մասնակիցները՝ պահանջելով բաց թողնել Վազգեն Մանուկյանի կնոջը։

Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած ակցիայի մասնակիցները այսօր քայլերթ են արել, հասել կառավարության շենք, փորձել են ճեղքել ոստիկանների շղթան և մտնել շենք, սակայն ոստիկանությունը տույլ չի տվել, և հրմշտոց է սկսվել, որից հետո բողոքի ակցիայի մասնակից մի քանի կանայք բերման են ենթարկվել:

--00—ԼՄ