Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: 

Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: