Լոռու մարզում գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989 թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012 թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009 թ. ծնված Անի Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Անուշ Օ.-ն հայտնել է, որ իրենք թունավորվել են նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ գազի արտահոսքից:

Կատարվում է քննություն: