Դանակահարություն՝ Վանաձորում․ պատճառը կենցաղային վեճն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Ապրիլի 3-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 38-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Գրիգոր Լուսավորչի փողոցի 58-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել դանակը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ