ԼՂ-ում խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում անվտանգության կարևոր գործոն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն ամենից սուր և արդիական հարցերից է: Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Կարևոր է տարածաշրջանում տրանսպորտային և առևտրատնտեսական կապերի վերականգնումը, որպեսզի Հայաստանը զարգացման նոր հնարավորություններ ստանա»,- ասաց նա:

Փաշինյանը նախ կարևորեց նմանատիպ հանդիպումները, ընդգծեց, որ իրենք մշտապես կապի մեջ են:

ՀՀ վարչապետի գնահատմամբ` ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում անվտանգության ու կայունության կարևորագույն գործոն է:

«Այս առումով հուսով եմ, որ այսօր կքննարկենք ձեր հայացքները մեր տարածաշրջանում, ԼՂ-ում, Հայաստանում անվտանգության համակարգի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

--00--ԱԹ