Գուցե մեզ պե՞տք չէ ՍԴ, եթե այն շարունակելու է ձախողել ժողովրդավարության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը հետևանքն է ավելի վաղ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման։

«Շան գլուխը ՍԴ-ի որոշման մեջ պետք է փնտրել»,- 24News-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

Ըստ Ջուլհակյանի՝ ինքն անձնական ողբերգություն ու ցավ է ապրում, քանի որ ՀՀ-ում դատարանները ոչ թե արդարադատությամբ, այլ էկզոթորիկայով են զբաղված։ «Դատարանը փաստորեն սահմանեց, որ կարելի է սահմանադրական կարգ տապալել ու ազատ պտտվել։ Այսքանից հետո հարց է առաջանում՝ գուցե մեզ պե՞տք չէ ՍԴ, եթե այն շարունակելու է ձախողել իր հիմնական առաքելությունը՝ ժողովրդավարության ապահովումը»,- հավելել է Ջուլհակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։