Փաշինյանը Մոսկվայից քաղաքական դիվիդենտներ և հավելյալ ռեսուրսներ է ուզում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Հայ-ռուսական հարաբերությունների շտկումը կենսական նշանակության հարց է Հայաստանի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԵԿ անդամ Նարինե Մեհրաբյանը։ Ըստ նրա՝ հիմա իշխող ուժի կողմից խմբագրման գործընթաց է ընթանում։

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին՝ Մեհրաբյանն ասել է, որ նա ընտրություններին ընդառաջ Կրեմլից քաղաքական դիվիդենտներ է ակնկալում, հավելյալ ռեսուրսներ, որը կկարողանա օգտագործել։  

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դերակատարությանը՝ նա նշել է, որ հիմնական մրցապայքարը կընթանա նրա և վարչապետ Փաշինյանի միջև այն դեպքում, եթե ընտրություններին քիչ կուսակցություններ մասնակցեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ