Քոչարյանն ու Փաշինյանը փախնելու տեղ չունեն․ պայքարողները թիկնոցը քաշում են իրենց կողմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պայմանավորված է արտաքին քաղաքական դաշտում՝ սևծովյան տարածաշրջանում կատարվող իրավիճակով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Կրեմլի համար մեծացրել է Հայաստանի նշանակությունը։

«Թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար նախընտրելի վիճակ է ստեղծվել։ Հայկական բանակի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայում հնարավոր գործողություններ սկսելու դեպքում։ Եթե այնտեղ լայնածավալ պատերազմ սկսվեց, Թուրքիան չեզոքություն չպահեց, ամեն ինչ ջուրն է ընկնելու։ Թե՛ Փաշինյանը, թե՛ ընդդիմությունը շատ լավ զգացել են, որ հնարավոր է ռուս-թուրքական մերձեցման վերջը գա։ Դրա համար իրենց արժեքն են մատուցում։ Քոչարյանն ու Փաշինյանը փախնելու տեղ էլ չունեն։ Սպասվող ընտրություններում հիմնական պայքարողները թիկնոցը փորձում են իրենց կողմ քաշել, համոզել, որ իրենք են լավագույն թեկնածուն, որը կսպասարկի ռուսական շահը»,- ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ եթե ընտրությունները կայանան, դրանք ռուսական նախընտրությունների դաշտում են լինելու։

Շարունակությունը՝ տեսանյութում։