Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև բացվել է «Անվախ աղջկա» արձանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

․

Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև այսօր՝ ապրիլի 7-ին, մինչ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր ընթանում և բերման էին ենթարկվում ցուցարար կանայք, բացվել է «Անվախ աղջկա» արձանը։

Արձանի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում...

Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։

Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։

Արձանի անունն է... [բռնվե՛ք]... «Անվախ աղջիկը»:

Մի քանի տասնյակ իրապես անվախ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանած քաքլանները (!) այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել։ Թաքուն (!!!)։

Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն»,- գրել է նա։

--00--ԱՀ