«Իմ քայլը» խմբակցությունում նոր խմբավորումներ են ձեւավորվում. մասնատվում են․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

իմ քայլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նոր խմբավորումներ են ձեւավորվում: Խմբակցության այն անդամները, որոնք վստահ են, որ լինելու են հաջորդ ընտրացուցակի անցողիկ տեղում եւ, բնականաբար, խորհրդարանում, միավորվել են, առանձին «չատ» են բացել ու բացառապես այդ մի քանի հոգին են տեղեկանում, թե ընդհանրապես իրենց քաղաքական թիմը ինչ որոշումներ ունի, ինչ հարց կա օրակարգում եւ այլն: Մյուսները անտեղյակ են, որեւէ ինֆորմացիա չունեն, թե ինչ է կատարվում իրենց ներսում:

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անձամբ թիմին նախընտրական ցուցակի մասին ոչինչ չի ասել, բայց տեղեկացվածները համապատասխան ակնարկները տեղ են հասցրել, ինչը հանգեցրել է 80 հոգանոց ֆրակցիայի մասնատման: Շատերն արդեն աշխատանք են փնտրում իրենց համար եւ գործադիր օղակի տարբեր ներկայացուցիչների մոտ խնդրում են ապահովել իրենց ապագա զբաղվածության հարցը:

Մի քանիսն իրենց հարցերը գաղտնի քննարկում են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, նրա միջոցով փորձում իրենց ապագան նորովի կերտել: Կան մարդիկ, որոնք երկարաժամկետ վիզա չունեն, օտարերկրյա դեսպանատների հետ են աշխատում՝ մուտքի վիզաներ ստանալու եւ երկրից որեւէ պատրվակով դուրս գալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ