Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասավ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան։

«Այսօր մենք դիմավորել ենք հայկական կողմի գնած «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Դա Հայաստանում ստացված 15 հազար չաբաբաժինն է, որն ուղղված կլինի ռիսկի տակ գտնվող բնակչության խմբերի պատվաստմանը», - ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանում «Սպուտնիկ V»-ի՝ ավելի քան 1 մլն դեղաչափի կարիք կա։ ՌԴ նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ, ճիշտ է, Ռուսաստանում ավելանում է պաստվաստվելու ցանկություն ունեցողների քանակը, սակայն համապատասխան քանակությամբ պատվաստանյութ էլ արտադրվում է։

«Այդ հարցը կքննարկենք մենք»,–ասել էր Պուտինը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս