Էգեյան ծովի ափամերձ շրջանում գիշերը 3 երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նկար

Ապրիլի 8-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովին ափամերձ Դաթչա շրջանում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03։33-ի սահմաններում։ Կեսգիշերին նույն շրջանում ևս 2 երկրաշարժ էր գրանցվել՝ 3․9 և 3,7 ուժգնությամբ, գրում է աղբյուրը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․92 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

--00—ԼՄ