Ապրիլի 10-13-ը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նկար

ՀՀ Սյունիքի մարզի հովիտներում ապրիլի 8-ին և 9-ին, ըստ կանխատեսումների, սպասվում է +30...+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +27...+29 աստիճան: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից և հավելում, որ նման ջերմաստիճանը կլիմայական նորմից բարձր է 8-10 աստիճանով:

«Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ին՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։ Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով՝ մոտենալով կլիմայական նորմին»,- նշում են ՀՄԿ-ից:

Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։

Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26:

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս