Եթե ՀՀ-ն դրական արձագանքի, Հարավային Կովկասը կարող է դառնալ խաղաղության տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

աշխարհ

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթում շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններից:

«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է տարածաշրջանում բարեկեցություն ապահովելու, հարաբերությունները կարգավորելու և նախագծեր իրականացնելու համար: Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հարավային Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,-ասել է Չավուշօղլուն: