Խաղաղապահները Լաչինի միջանցքում ապահովում են քաղաքացիների անվտանգ երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են Բերձորի (Լաչին) միջանցքով իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչես նաև պարենի և տարբեր ապրանքների փոխադրման աշխատանքները:  

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանազատման գծի ողջ երկայնքով։ Ինչպես նաև, ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար»,- նշված է հայտարարությունում։

 --00—ՄՀ