Գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, հույս ենք ունեցել․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

Ալեն

Իրականում գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, ինչն ընդունելի է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,- ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ ո՛չ Մանե Գևորգյանը, ո՛չ Անդրանիկ Քոչարյանը գերիների վերադարձի մասին լուրերը չեն հաստատել, դա ապատեղեկատվություն է:

Անդրադառնալով Ռուստամ Մուրադովի՝ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությանը՝ ասել է, որ որևիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի և քանակի պարագայում ոչ կա, ոչ էլ կարող է լինել։

--00—ՄՀ