Էլիզաբեթ 2-րդն ամուսնու մահվան կապակցությամբ ութ օր սգի մեջ կլինի. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահվան կապակցությամբ 8 օր սգի մեջ է լինելու և ոչ մի պարտականություն չի կատարելու։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հիշեցնենք, որ այսօր իր մահկանացուն է կնքել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը։ Արքայազնը 99 տարեկան էր։

Զույգն ամուսնացել էր 1947 թվականին, երբ թագուհին ընդհամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագավորական նավատորմի սպա էր, որը սերում էր հունական և դանիական թագավորական ընտանիքներից։ 

--0--ԿԿ