Գերիները զոհաբերվել են «ամեն գնով խաղաղություն գաղափարին»․ նրանց վերադարձի խնդիր չի դրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Իշխանությունները գերիների վերադարձի խնդիր չեն դրել, դա նրանց համար առաջնահերթություն չէ։ Այն զոհաբերվել է «ամեն գնով խաղաղություն» գաղափարին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։ 

Ըստ Պետրոսյանի՝ իշխանությունը մեր պարտությունը որպես առավելություն օգտագործեց, որպեսզի թուրքականությունը բերի օրակարգ։  

«Այս պարտությունը ձեռնտու է եղել իշխանությանը։ Դրանով նա թուլացնում է հասարակության իմունիտետը։ Պատերազմի պարտությունն օգտագործվում է՝ որպես խաղաղության բանաձև»,-նկատել է նա։

Պետրոսյանի կարծիքով՝ թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման նպատակը Թուրքիայի հետ հաշտեցումն է։

Պետրոսյանը կարծում է, որ ներկայում այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետական և հանրային գերակա շահ չի պարունակում։

«Կա իշխանություն պահելու և վերադառնալու օրակարգ։ Քոչարյանի և Փաշինյանի բևեռները ձևավորված են։ Բոլոր նոր կուսակցությունները լինելու են այս բևեռների արբանյակները։ Ընտրություններից հետո կունենանք կոսմետիկ փոփոխություներ և մտնելու ենք տուրբուլենտության դաշտ»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս