Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռն է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

․

Թուրքիայի արեւմտյան ափի մոտ Էգեյան ծով է ընկել ԿՏ-1 ռազմաուսումնական ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Russia Today»-ը, այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:Նշվում է, որ իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, երկու օդաչու փրկվել է:

Ավելի վաղ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի NF-5 կործանիչի վթարի մասին, որի հետևանքով օդաչուն մահացել էր:

--00--ԱՀ