Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

հակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Նախնական որոշմամբ, այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերեւս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ ածանցյալ այլ հարցերի պատասխանները։ Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։

Հիշեցնենք, որ ՀԱԿ վերջին համագումարը 2017-ին էր՝ ընտրություններին ընդառաջ։ ՀԱԿ վերջին համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի զգալի մասը վերաբերում էր Արցախի խնդրին:

Համագումարյան ելույթը մեծ աղմուկի պատճառ հանդիսացավ: Գտնվեցին նույնիսկ մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի ելույթը դավաճանություն որակեցին: Իսկ ելույթը հիմնականում վերաբերում էր Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին, որն այսօր երանելի է թվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ