Ուկրաինան ձեռք է բերել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

․

Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը: Այս մասին, ինչպես գրում է  iz.ru-ն, հայտարարել են «Բայքար» ընկերության մամուլի ծառայությունից։

Աղբյուրի հաղորդմմաբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում զենքի արտադրության վայր այցելություն չի նախատեսվում:

«Զելենսկին չի պատրաստվում այցելել մեր գործարան: Մենք դրա համար չենք նախապատրաստվել: Եթե Ուկրաինայի նախագահը քննարկում է ռազմական համագործակցությունը 2 երկրի միջև, ապա դա քննարկվում է ոչ թե մեզ, այլ պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի հետ»,- այս մասին հայտնել է թուրքական ընկերության մամուլի ծառայությունը և հավելել․

«Մեզ հետ կապված է միայն ուկրաինացիների կողմից անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ների գնումը: Բայց նրանք սարքերն արդեն գնել են»։

--00--ԱՀ