Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

հասարակական

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանության աշխատակիցների և Երևանում Ռուսաստանի տան ղեկավարության ուղեկցությամբ, տիեզերագնացություն օրվա նախօրեին այցելեց Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության էջից:

«Աստղագիտական հաստատության տնօրեն Ա. Միքայելյանը հյուրերին ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, Ռոսկոսմոսի և այլ ռուսական կառույցների հետ համատեղ իրականացվող նախագծերը, ինչպես նաև խոսեց Հայաստանում ամենամեծ 2.6 մետրանոց աստղադիտակի շահագործման մեխանիզմի մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։

--0--ԿԿ