Թանկյանն ԱՄՆ ղեկավարներին կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 10,  24News 

թանկյան

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Այո՛ դա ցեղասպանություն է» խնդրագիրը ստորագրելու կոչով տեսաուղերձ է հղել․

«Խնդրում եմ միանալ «Այո՛ դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) արշավին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Կոնգրեսը 2019-ի դեկտեմբերին: Ցանկանում ենք, որ Ջո Բայդենը, ի տարբերություն ԱՄՆ նախկին ղեկավարների, այսուհետև այն անվանի Ցեղասպանություն»։

--00—ՄՀ