Թուրքիայում վթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 10,  24News 

ավտոբուս

Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացել է մեկ ռուս զբոսաշրջիկ, կա 26 տուժած: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ապրիլի 10-ին, տեղի ժամանակով ժամը 09:30-ին, Կոնյա-Ակսարայ մայրուղում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ավտոբուսը Կապադովկիա էր տեղափոխում 32 ռուս զբոսաշրջիկից կազմված խումբը, ովքեր գտնվում էին Անթալիայում»,- նշել են հյուպատոսությունից:

Նախնական տվյալներով ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը՝ եղանակային պայմանների պատճառով առաջացած մերկասառույցի հետևանքով:

Տուժածները անմիջապես հասցվել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:

--00—ՄՀ