Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կա 6 զոհ, մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

1

Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում գտնվող Ճավա կղզու ափամերձ հատվածում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, 1 մարդ լուրջ վնասվածքներ ունի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գորածակալությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ջրի տակ, սակայն չի հանգեցրել ցունամիի: Ցնցումները զգացվել են զբոսաշրջիկների շրջանում հայտնի Բալի կղզում: Մի շարք տներ ավերվել են ցնցումների հետևանքով: Արևելյան Ճավա նահանգի մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են:

--00—ԼՄ