Ասկերանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հասարակական

Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ը:

«Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։

Պայթյունի ձայն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,-տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

--0--ԿԿ