Թվում է՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները կվերսկսվեն ԵԱՀԿ հովանու ներքո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

Կարասին

Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը «Коммерсантъ»-ի հետ զրուցել է ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ում աշխատանքի և ԵԱՀԿ առաքելության մասին։

«Նախ և առաջ ուզում եմ ընդգծել, որ  Ռուսաստանի նախագահի պատասխանատու և էներգետիկ դիրքը հանգեցրեց արյունահեղության դադարեցմանը և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին համաձայնագրի ձեռքբերմանը: արածաշրջանում տեղակայվել  է խաղաղապահ գործողություն, որի զորամիավորումն իրականացնում են ռուս զինծառայողներ: Դա արդեն նշանակալի արդյունք է»,- ասել է Կարասինը։

Ըստ նրա՝ այժմ հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների լուծման հետ. ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհվածների մարմինների վերադարձ և փախստականների վերադարձ և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծում:

«Սուր է նաև Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականազերծման հարցը։ Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան շուտ կողմերի միջև վստահություն կստեղծվի: Հստակ քայլեր արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ քննարկվում են քաղաքական հարցեր, փնտրվում են լուծումներ: Փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովն աշխատում է տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման խնդիրները քննարկելու համար»,- ընդգծել է պաշտոնյան։ 

 Պարեբրականի հարցին, թե նախատեսվում է այդ գործընթացում ներառել ԵԱՀԿ համանախագահող երկներին, Կարասինն ասել է․

«Կարծում եմ, որ նրանք կարող են օգտակար դեր ունենալ այս գործում: Այս եռյակն ունի փորձ և արտաքին ամուր աջակցություն: Թվում է, որ հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների պրակտիկան ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո, ինչը միջազգային շոշափելի հնչեղություն կստանա»։

 --00—ՄՀ