Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 13 685 թեստ, այստեղից 7 795-ը՝ հակագենի արագ թեստով և 5 890-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,62%, վերջին 14 օրը – 2,31%, վերջին 7 օրը – 2,51%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 288 755 դեպք: Ապաքինվել է ևս 526 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 277 829:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 883 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 188 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 422»,- նշված է տեղեկության մեջ:

--00—ՄՀ