Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան․ կհանդիպի Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

Լուկաշենկո

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան՝  բանակցություններ վարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարել է «Пул первого» Telegram ալիքը:

Լուկաշենկոն ու Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն․ առաջինը՝ ոչ պաշտոնական, Բաքու ժամանելուն պես,  հիմնականը՝ նախատեսված են չորեքշաբթի։

Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին պետք է մեկնի Ադրբեջան: Բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված ձևաչափով:

Կքննարկվեն արդյունաբերական համագործակցությունը, սննդի ոլորտում իրականացվող ծրագրերը, առողջապահության, գիտատեխնիկական, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը:

 Նախատեսվում է, որ հանդիպման վերջում կստորագրվեմ երկկողմ փաստաթղթեր։

--00—ՄՀ